ԵԱՀԿ քարտուղարությունը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը ոստիկանության բարեփոխումների գործում
copy image url

ԵԱՀԿ քարտուղարությունը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը ոստիկանության բարեփոխումների գործում

Ներքին 2 տարի առաջ - 18:14 31-05-2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) քարտուղարության ներկայացուցիչներին: ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգը՝ անդրադառնալով նաև կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության բարեփոխումների բնագավառներում ԵԱՀԿ-ի շարունակական ու արդյունավետ աջակցությանը: Երկուստեք բարձր է գնահատվել հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումների շրջանակներում արդեն իսկ կատարված աշխատանքը:

Կողմերն անդրադարձել են ոստիկանության բարեփոխումների հետագա ուղղություններին՝ շեշտը դնելով հատկապես Ներքին գործերի նախարարության ստեղծման, Ոստիկանության զորքերի վերամոդելավորման և այդ գործընթացում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության վրա: Քննարկվել են նաև ոստիկանություն-հասարակություն համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին համապատասխան: