Ուկրաինայի հաղթանակը բխում է նաև մեր շահերից․Ստոլտենբերգը կոչ է անում շարունակել աջակցությունը
copy image url

Ուկրաինայի հաղթանակը բխում է նաև մեր շահերից․Ստոլտենբերգը կոչ է անում շարունակել աջակցությունը

Արտաքին 1 տարի առաջ - 13:00 04-12-2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշնակիցները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային՝ Ռուսաստանի կողմից սանձազերծած պատերազմում։

Գերմանական ARD հանրային-իրավական մեդիա ընկերությանը տված հարցազրույցում Ստոլտենբերգն ասել է, որ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը բխում է Հյուսիսատլանտյան դաշինքի շահերից։

«Մենք պետք է հասկանանք, որ եթե նախագահ Պուտինի վարչակազմը հաղթի, ապա Ուկրաինային սպասվում է ողբերգություն, բայց դա նաև վտանգավոր կլինի մեզ համար։ Հետևաբար, հաղթանակը բխում է նաև մեր շահերից»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։

Խոսելով ճակատում տիրող իրավիճակի մասին՝ Սթոլթենբերգը համաձայնել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում էական առաջընթաց չի գրանցվել։ Սակայն դա, ըստ նրա, չի նշանակում, որ ուկրաինական զինված ուժերը հակահարձակման ընթացքում ոչ մի հաջողության չեն գրանցել։

Ամենից շատ դիտված