ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։
2021 թվականի ընթացքում, ըստ Փաշինյանի, 146 մլրդ դրամի ԱԱՀ հարկ է վերադարձվել տնտեսվարողներին։
«Դուք գիտե՞ք, թե ինչ ցուցանիշի մասին է խոսքը։ Նախ արտահանման պարագայում ԱԱՀ հարկը վերադարձվում է տնտեսվարողին, ինչպես նաև ներքին շրջանառության ընթացքում գոյանում են դեբետային գումարներ։
2021 թվականի ընթացքում 146 մլրդ դրամ մենք վերադրաձրել ենք տնտեսվարողին»։
Փաշինյանը, համեմատական տանելով 2017 թվականի հետ, նշեց, որ ԱԱՀ վերադարձը կազմել է 60 մլրդ դրամ, իսկ 2017 թվականի նկատմամբ մենք 140 %-ով ավելացել ենք ԱԱՀ հարկի վերադարձը։
«ԱԱՀ-ի գծով մենք պարտքի խնդիրը լուծել ենք։ Ուզում եմ մի շատ կարևոր բան հիշեցնել, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ 125 մլրդ դրամի ԱԱՀ դեբետի գումար է պարտք եղել կառավարությունը՝ տնտեսվարողին։
2019 թվականին, երբ մենք բյուջեի եկամուտները գերակատարում էինք տարվա կեսով, մտածում էինք, թե այդ գումարներն ինչպես ճիշտ օգտագործել, և մենք որոշեցինք, որ պետք է վերադարձնենք ԱԱՀ ժամկետանց դեբետները, որոնք կուտակվել էին՝ անկախության օրերից սկսած։ Այսինքն՝ դա հուսահատ պարտք էր, որը մենք վերադարձրինք տնտեսվարողին։ Մենք դա կարող էինք չանել, բայց մտածեցինք, որ պետության ռեպուտացիան ամենակարևորն է, որ չի կարող պետությունն ինչ–որ մեկից գումար վերցնի և ինքը, այդ գումարի տերը չլինելով, ուղղակի չտա, ասի, որ ես այդ գումարը չեմ վերադարձնելու։ Մենք նախատեսել էինք, որ պետք է վերադարձնեինք 56 մլրդ դրամ, բայց վերադարձրինք 42 մլրդ դրամ։ Չեմ չափազանցնի, որ ասեմ՝ երեսուն տարվա խնդիրը ՀՀ-ում չկա, ինչքան պարտք ԱԱՀ դեբետի կա։ Ես ուզում եմ ասել, որ մենք ժրաջան ենք գումարներ հավաքագրելու գործում, բայց նույնքան ժրաջան ենք քաղաքացիներին գումարները վերադարձնելու գործում»։
Մանրամասն՝ տեսանյութում։