Ուշ թե շուտ Շուշին վերադարձնելու ենք․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 13:20 08-05-2023
20-րդ դարավերջի արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ իրականում Հայոց hայրենական պատերազմի պատմության մեջ հայ ռազմարվեստի ամենափայլուն և ամենախոշոր նվաճումն էր Շուշի բերդաքաղաքի ազատագրումը։

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի վերջում՝ նոյեմբերի 4-ին, ադրբեջանական ուժերը սկսեցին Շուշիի վրա հարձակման գործողությունները, նոյեմբերի 7-ին քաղաքն ընկավ։

Օragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պետք է նշել Շուշիի ազատագրման օրը։

«Իհարկե պետք է նշենք։ Դա մեր ունեցած հաղթանակներից մեկն է։ Շատ տղաներ գնացին, կռվեցին, պայքարեցին, հաղթեցին ու զոհվեցին հանուն Շուշիի»,-ասաց քաղաքացինեից մեկը։

Մանրմասն՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի