ՔՊ-ն կա՛մ արձանագրում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, կա՛մ ծառայում է Ադրբեջանի ու Ալիևի շահերին․ Գեղամ Մանուկյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:49 30-05-2022
Հեքիաթներ պատմելու ժամանակն անցել է․ ՔՊ-ն կա՛մ արձանագրում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, կա՛մ ծառայում է Ադրբեջանի ու Ալիևի շահերին։ Այլ ձևակերպում չկա։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«1992 թ․-ին նույն ձևակերպումը հստակ եղել է, կա՛մ Ադրբեջանի կազմում Արցախը Հայաստանի իշխանությունները պատկերացնում են, կա՛մ՝ ոչ։ Այդ ժամանակ Գերագույն Խորհուրդը հստակ ասել է, որ որևէ պաշտոնյա իրավունքի չունի որևէ թուղթ ստորագրել, որտեղ Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։ Այլ երկար պատասխան, մեկնաբանություն և բացատրություն չկա։

Հունիսի 3-ը այդ իշխանության համար ջրբաժան է, կա՛մ իշխանությունը Արցախի համար հանդես է գալիս իբրև հայ ժողովրդի մասնիկ, քաղաքական միավոր, կա՛մ դադարում է նման դերակատարությույն ունենալ և սպասարկում է լոկ Ադրբեջանի շահերը»։

Նա հստակեցրեց նաև, որ այսօր ընդդիմությունը իր առաջարկած հայտարարության առնչությամբ որոշել է դիրքորոշում ստանալ կառավարության անդամներից՝ կո՞ղմ են, թե՞ դեմ հայտարարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում