Ադրբեջան չի եղել, Արցախը եղել է, Ադրբեջան չի լինելու, Արցախը լինելու է
copy image url

Ադրբեջան չի եղել, Արցախը եղել է, Ադրբեջան չի լինելու, Արցախը լինելու է

Ներքին 1 տարի առաջ - 22:34 25-07-2023
Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ադրբեջան չի եղել, Արցախը եղել է, Ադրբեջան չի լինելու Արցախ լինելու է։

Այս մասին այսօր Երևանի Ազատության և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակներում ընթացող համաժամանակյա հանրահավաքի ընթացքում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Արցախը լինելու է հայկական, Հայաստանը մի մեծ աշխարհ է, այսօր նա բաժանված է երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն։ Դա տեղի է ունեցել պատմական այն զարգացումների ընթացքում, որի մասին ես հիմա չեմ ուզում խոսել, բայց Արցախի Հանրապետությունը իրավունք ունի, միջազգային իրավական սուբյեկտություն ունի, ձայն ունի»։

Նա նաև կոչ հղեց դադարեցնել ցեղասպանական շրջափակումը։ «Բացեք ձեր աչքերը, նա, ով չի մասնակցում այդ շրջափակման դադարեցմանը, մասնակցում է ցեղասպանությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում․