Բիլ Գեյթսը խոսել է կապիկի ծաղիկի վտանգավորության մասին
copy image url

Բիլ Գեյթսը խոսել է կապիկի ծաղիկի վտանգավորության մասին

Ավելին 2 տարի առաջ - 13:40 29-05-2022
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարծիքով կապիկի ծաղիկի բռնկումը չի վերածվի նոր մեծ համավարակի։ Այս մասին նա ասել է El Diario պարբերականին տված հարցազրույցում։

«Մենք պետք է վերլուծենք, թե ինչու Եվրոպայում, որտեղ այս վիրուսը հազվադեպ է գրանցվել, հանկարծ հարյուրավոր դեպքեր են արձանագրվում։ Թերևս սա ներկայում վիրուսի փոխանցման հետ կապված որոշակի փոփոխություններով է պայմանավորված: Այն, որ դա կապված է ծաղիկի հետ, մի փոքր վախեցնում է, բայց ես չեմ կարծում, որ սա հաջորդ մեծ համավարակի պատճառ կդառնա»,- ասել է նա:

Ըստ Գեյթսի, կորոնավիրուսը մարդկությանը ստիպել է զգոն լինել. եթե չլիներ կորոնավիրուսի համավարակը, կապիկի ծաղիկի մասին նույնիսկ հաղորդագրություններ չէին լինի, ասել է Գեյթսը։

Ամենից շատ դիտված