Չինաստանը փակել է երկինքը ռուսական Boeing-ների համար
copy image url

Չինաստանը փակել է երկինքը ռուսական Boeing-ների համար

Արտաքին 2 տարի առաջ - 16:36 27-05-2022
Չինաստանը փակել է օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների Boeing ինքնաթիռների համար։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով երկու աղբյուրների։

Զրուցակիցներից մեկի խոսքով, մայիսին Չինաստանը բոլոր ավիաընկերություններին խնդրել է արդիականացնել էլեկտրոնային դոսյեն, որում պարունակվում են տեղեկություններ ավիաընկերությունների սեփականատերերի, օդանավերի և ցամաքային սպասարկման պայմանագրերի մասին:

Ռուսական փոխադրողները թարմացրել են այս տեղեկությունները, սակայն Չինաստանը խնդրել է հաստատումն այն բանի, որ ներմուծված ինքնաթիռները պաշտոնապես գրանցումից հանվել են արտասահմանում:

Ռուսական կողմը չի կարողացել փոխանցել այդ փաստաթղթերը, այդ պատճառով Չինաստանը մերժել է թռիչքները միջազգային ավիաօրենսդրության համաձայն։ Ռուսական ավիաընկերության ևս մեկ աղբյուր հաստատել է, որ օդանավերին թույլ չի տրվում թռչել առանց համապատասխան վկայագրի։

RBC-ի զրուցակիցը պնդում է, որ այժմ նմանատիպ պահանջներ են ներկայացնում նաև այլ երկրներ, օրինակ՝ Թուրքիան ևս թույլ չի տալիս թռչել կրկնակի գրանցում ունեցող ինքնաթիռներին։

Ռոսավիացիայի ներկայացուցիչը չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Ամենից շատ դիտված