Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը փակել է Ռուսաստանի երկինքը քաղաքացիական ինքնաթիռների համար, որոնք գրանցված են Մեծ Բրիտանիայում և կապված են դրա հետ, այդ թվում՝ տարանցիկ չվերթների: Այս մասին հաղորդվում է գործակալության կայքում։
«Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից սահմանափակում է սահմանվել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքի օգտագործման վրա օդանավերի թռիչքների համար, որոնք պատկանում են, վարձակալված են կամ շահագործվում են անձանց կողմից, ովքեր կապված են Մեծ Բրիտանիայի հետ կամ գրանցված են Մեծ Բրիտանիայում՝ ներառյալ ՌԴ օդային տարածքով տարանցիկ չվերթները»,- տեղեկացրել է «Ռոսավիացիան»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը հայտարարել էր, որ Լոնդոնը չի հանգստանա, քանի դեռ չի ոչնչացրել ռուսական տնտեսությունը։