ՌԴ-ն փակել է երկինքը 36 երկրների ավիաընկերությունների համար՝ ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների 
copy image url

ՌԴ-ն փակել է երկինքը 36 երկրների ավիաընկերությունների համար՝ ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների 

Արտաքին 3 տարի առաջ - 18:57 28-02-2022
Ռուսաստանն այն երկրների ավիաընկերություններին, որոնք փակել են երկինքը պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում, արգելել է օգտագործել իր օդային տարածքը: Այս մասին հաղորդել է «Ռոսավիացիա-ն:

«Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ ի պատասխան եվրոպական պետությունների՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքին, որոնք շահագործվել են ռուսական ավիափոխադրողների կողմից և/կամ գրանցված են Ռուսաստանում, սահմանափակումներ են սահմանվել 36 պետությունների ավիափոխադրողների թռիչքների նկատմամբ»,- ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։

Սահմանափակումները տարածվում են այնպիսի երկրների ավիաընկերությունների վրա, ինչպիսիք են՝ Ավստրիան, Ալբանիան, Անգուիլան, Բելգիան, Բուլղարիան, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Ջիբրալթարը, Հունաստանը, Դանիան (+Գրենլանդիա, Ֆարերյան կղզիներ, Տարածքային ծով), Ջերսի, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեխիա, Շվեդիա, Էստոնիա:

Ամենից շատ դիտված