Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն է ուղղել
copy image url

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն է ուղղել

Ներքին 2 տարի առաջ - 18:31 25-05-2022
Մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի պաշտպանանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։

Միջնորդության մեջ մասնավորապես նշվում է.

«ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելուն առնչվող իրավական նորմերն առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 44-րդ 78-րդ և 81-րդ հոդվածներին»։

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդության մեջ մի շարք հիմնավորումներ է բերել Չալաբյանին մեղսագրվող արարքը նկարագրող հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու մասով։