Որ տատիի ձեռը ջարդում են, էդ ոչինչ, բայց որ գոռում ենք՝ «Նիկո՛լ, դավաճան», էդ հանցագործություն է․ 15 -ամյա պատանիները միացել են ընդդիմության պայքարին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:41 25-05-2022
15-ամյա Արշակ Արզումանյանը, Երվանդ Ավետիսյանն ու Արեն Ավետիսյանն այսօր մասնակցում էին ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցաներին։ Տղաները պատմում են, որ արդեն 15 օր է մասնակցում են «Դիմադրության» շարժման ակցիաներին, ասում են, որ մասնակցում են, որ Նիկոլը հրաժարական տա։

«Ո՞նց կարելի է սիրել մի մարդու, ով հողդ, հայրենիքդ տվեց ուրիշին, մեր եղբայրներին տարավ կոտորեց։ Արցախը պահելու համար շատ բան պետք չի, մի քանի հոգի են պետք, որ հայրենիքը սիրեն ու լինեն խելացի»,- ասում է Արշակը։

Տղաները պատմում են, որ ակցիաների ընթացքում հասցրել են նաև բերման ենթարկվել ոստիկանության կողմից։

Երվանդը պատմում է, որ ընկերոջը, որ 16 տարեկան է, ոստիկանները երկաթե ձողով են հարվածել։ «Ոստիկանության մայորը քացով հարվածում էր կողերին։ Էդ երեխեն իրեն ասեց, որ Նիկոլը հեռանա՝ ինքը պատասխան են տալու ամբողջի համար, ոստիկանն էլ ավելի շատ ջղայնացավ, իրան գցեց գետնին ու սկսեց խփել կողերին։

Մեր հետ 70 տարեկանից մեծ տատիկներ կան, որ առավոտից քայլում են, բայց, օրինակ, լիքը ջահելներ կան, որ մեր կողով անցնում են, մեզ տեսնում են ու ռեակցիա էլ չեն տալիս, հակառակը, պաշտպանում են Նիկոլին։ Նրանք տեսնում են, որ տատիներին ծեծում են, ու ոչ մի բան իրենց համար, կարևորն էլի իրենց Նիկոլն է։ Որ տատիի ձեռը ջարդում են, էդ ոչինչ, բայց որ գոռում ենք ՝ Նիկոլ, դավաճան, էդ հանցագործություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում