«Դիմադրություն» շարժման մասնակիցները անձրևի տակ Ֆրանսիայի հրապարակից քիչ առաջ երթ են սկսել եւ արդեն հասել են Մատենադարանի մոտ։ Այստեղ ոստիկանական մեծ ուժեր փակել են Մաշտոցի պողոտան: Այս պահին ընդդիմադիրները շրջափակել են Մատենադարանը, ուր այցելել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Չնայած անձրևոտ եղանակին՝ ցուցարարները չեն լքում տարածքը։
Նրանք «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներով դիմավորեցին վարչապետի ավտոշարասյանը։