ԱԺ քառօրյա նստաշրջանի ընթացքում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Բագրատյանի խոսքով՝ ԱԺ կանոնակարգի 2016 թվականի հոդվածում առաջին վեց ամիս բառերը պետք է փոխարինել մեկ տարի ժամկետով։
«Քննիչ հանձնաժողովների ժամկետը վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ հանձնաժողովների առաջարկությամբ երկարաձգվել վեց ամսով։ Վերջինս խնդրահարույց է, քանի որ փորձը ցույց տվեց, որ նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետների ոչ բավարար լինելու ընթացքում ևս վեց ամիս երկարաձգեցին և նույնիսկ այս դեպքում բավարար չեղավ հանձնաժողովի բուն նպատակի հիմնավորմանը։
Նախագծով առաջարկվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասով քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սահմանել մեկ տարի, ինչպես նաև ընձեռել ևս վեց ամիս երկարաձգելու հնարավորություն։
Հիշեցնենք, որ նախագիծը մեկ շաբաթ առաջ քննարկվել և հավանության էր արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։
Մանրամասն՝ տեսանյութում։