YoHealth-ը ներկայացնում է YoBlog բաժինը՝ FTN վաստակելու հնարավորությամբ
copy image url

YoHealth-ը ներկայացնում է YoBlog բաժինը՝ FTN վաստակելու հնարավորությամբ

Ներքին 2 շաբաթ առաջ - 12:37 02-04-2025
YoHealth-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով և հոդվածներով հավելվածի YoBlog բաժնում։ YoBlogger-ներին ոչ միայն հարթակ է տրամադրվել ինքնարտահայտվելու, նրանք հնարավորություն ունեն նաև դրամայնացնել իրենց հետևորդների և դիտումների քանակը և ստանալ FTN-ներ որպես պարգևատրում:

10.000-100.000 հետևորդ ձեռք բերելու դեպքում օգտատերերը կարող են ստանալ 0.10$-ին համարժեք FTN յուրաքանչյուր հետևորդի համար, 100.000-900.000 հետևորդ հավաքելու դեպքում՝ 0.15$-ին համարժեք FTN յուրաքանչյուր հետևորդի համար, իսկ 900.000-ից ավելի հետևորդ ձեռք բերելու դեպքում՝ 0.20$-ին համարժեք FTN յուրաքանչյուր հետևորդի համար: 1 միլիոն հետևորդի սահմանը հատած YoBlogger-ները կստանան 0.22$-ին համարժեք FTN յուրաքանչյուր հետևորդի համար:

Օգտատերերն իրենց տեսանյութերի, հոդվածների, տեքստերի հրապարակման ամեն 10.000 100.000 դիտումի դիմաց կարող են վաստակել 0.0021$ (ամեն մեկ դիտումը՝ 0.0021 $), 100.000 900.000 դիտումի դիմաց՝ 0.0029$ (ամեն մեկ դիտումը 0.0029$), իսկ 1մլն և ավելի դեպքում՝ յուրաքանչյուր դիտում՝ 0.0037$ համարժեք FTN։

YoBlog հարթակում հայտնվելու համար հարկավոր է ընդամենը մուտք գործել YoHealth հավելված, սեղմել գլխավոր էջի ձախակողմյան հատվածի վերին կոճակը և ընտրել նախասիրությունները։

Հավելենք նաև, որ եթե օգտատերը մեկ անգամ կատարել է կանխիկացում, հաջորդ կանխիկացումը կկատարվի միայն նախորդ կանխիկացումից հետո ավելացված հետևորդների համար, նույն կանոնն աշխատում է նաև դիտումների համար։

YoHealth-ն ակտիվ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որը հաշվարկում է օգտատերերի քայլերը և դրամայնացնում դրանք։ Այն նաև նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ Play Market-ում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում