Պետական մարմինը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատամագրումը՝ աշխատանքում իրականացված խախտումների հիմքով

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:38 24-05-2022

ԱԺ քառօրյա նստաշրջանում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի կողմից ներկայացված «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը։

Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ փոփոխության ժամանակ ամրագրեցին, որ լրագրողների հավատամագրումը կարող է դադարեցվել նաև պետական մարմնի կողմից՝ աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով, բայց այնուհետև «ԶԼՄ օրենքի» մասին նախագծում մեկ այլ դրույթի հետ կապված խնդիր առաջացավ․

«Հավատամագրումը հնարավոր է դադարեցնել միայն լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով, այսինքն՝ անգամ խախտումներ արձանագրելու դեպքում, և կարծում եմ՝ թե՛ մենք , թե՛ մեր հանրությունը բազմիցս տեսել է, որ խախտումներ արձանագրելու դեպքում, ըստ էության, լրատվական գործունեություն իրականացնողին տեղեղկացվում է, նախազգուշացվում է այդ խախտման մասին, սակայն դրան չի հետևում որևէ գործողություն լրատվական գործունեություն իրականացնողի կողմից, ինչը ստեղծում է մի իրավիճակ, երբ ոչ միայն չի լինում վերականգնել ԱԺ-ում բնականոն աշխատանքը, այլև լրագրողների աշխատանքը ևս խաթարվում է։

Դրա համար մենք հիմա առաջարկում ենք հետևյալ կարգավորումը․ նախ սա, ըստ էության, պետք է անվանենք նաև տեխնիկական փոփոխություն»։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ հանձնաժողովում նիստում նախագիծը հավանության է արժանացել՝ ձայների մեծամասնությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում