Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին Կաննում է հայտնվել առկայծող զգեստով
copy image url

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին Կաննում է հայտնվել առկայծող զգեստով

Ավելին 2 տարի առաջ - 10:56 22-05-2022
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ 54-ամյա թոփ մոդել Կառլա Բրունին ներկա է գտնվել Կաննում «Վշտի եռանկյունի» ֆիլմի պրեմիերային։

Լազուրե ափին կարմիր գորգի վրայով անցնելու համար Կառլա Բրունին ֆրանսիական Celine նորաձևության տան ներքնազգեստի ոճով զգեստ է ընտրել: Կերպարը Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը լրացրել է զարդերով՝ վզնոց, թևնոց և թանկարժեք քարերով մատանի։ 54-ամյա թոփ-մոդելի մազերն արձակված են եղել, իսկ դիմահարդարումը՝ աչքերի շեշտադրմամբ։

Ֆիլմը ներկայացրել են ռեժիսոր Ռուբեն Էսթլունդը, պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, գլխավոր դերակատարներ Վուդի Հարելսոնը, Հարիս Դիքինսոնը, Չարլբի Դին Քրիկը, Զլատկո Բուրիչը, Արվին Քանանյանը և այլոք։

Պրեմիերաներին ներկա են եղել նաև լեհ թոփ-մոդել Անյա Ռուբիկը, դերասանուհի Լարսեն Թոմփսոնը և այլ աստղեր։

Ամենից շատ դիտված