Գենոցիդի սպառնալիքով՝ մենք փաստաթուղթ ենք ստորագրել․ Ազատ Արշակյան
copy image url

Գենոցիդի սպառնալիքով՝ մենք փաստաթուղթ ենք ստորագրել․ Ազատ Արշակյան

Ներքին 2 տարի առաջ - 21:45 08-11-2022
Առաջինի լրատվական ալիքում՝ հարցազրույց Աննա Դանիելյանի հետ հաղորդման շրջանակներում, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսել է վաշինգտոնյան հանդիպման մասին, թե ինչ են պայմանավորվել Միրզոյանն ու Բայրամովը։

«Մոսկվա, Անկարա, Բաքու, Աստանա, Բիշքեկ․ այդպիսի մի շրջան կար․ մեր բոլոր հարցերը այնտեղ քննարկվում և լուծվում էին։ Արդեն հայկական հարցի տեղափոխությունը այդ շրջանակից դուրս դրական է։ Դա նշանակում է, որ փակ շրջանից, վտանգավոր շրջանից «Ոսկե Հորդա»-ի տարածքից դուրս գալը արդեն դրական է։ Դեռ չանցնենք բովանդակությանը, միայն այն, որ հայկական հարցը, բայց ընդհանրապես դա կարելի է ասել թուրքական հարց, իսկ հայկական հարցը ածանցյալն է․ 19-րդ դարում կար թուրքական հարց։ Օսմանյան կայսրությունը պետք է քանդվեր ու հայկական հարցը, հայերս դարձանք առիթ՝ աշխարհի թուրքական ներքին գործերին միջամտելու համար։ Հիմա արդեն հարցը դուրս է եկել թուրքական, ռուսական, ղրղզական հարթությունից․ արդեն լավ է»։

Անդրադառնալով ԱՄՆ երրորդ պաշտոնյայի այցին Հայաստան՝ Արշակյանն ասաց, որ Նենսի Փելոսիի հայտարարությունը կարևոր էր։

Արշակյանը, համեմատություն անցկացնելով պատմական անցյալի և ներկայի միջև, ընդգծեց, որ եթե առաջ մենք էինք գնում՝ «թղթե շերեփը» ձեռքներիս, ապա հիմա արդեն իրենք են եկել մեզ մոտ։

Պատասխանելով այն հարցին, թե որոնք են Բլինքենի հնչեցրած խիզախ քայլերը, որոնք կատարում են Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու համար, Արշակյանը նշեց․ «Խանդոտ գործընկերոջ ազդեցությունից դուրս գալը։ Առաջինը դուրս գալ այդ շրջանակի լծից, որը պարտադրանք էր»։

Խոսելով նոյեմբերի 9-ի պայմանագրի մասին՝ Արշակյանը ասաց, որ հայկական կողմը դա հիմք չի ընդունել և հենց դրա համար է գնացել Վաշինգտոն․ «ՄԱԿ-ին հղում կատարելը նշանակում է, որ մենք չենք ճանաչում այդ փաստաթուղթը։ Մեզ պարտադրվել է այդ փաստաթուղթը, գենոցիդի սպառնալիքով՝ մենք փաստաթուղթ ենք ստորագրել»։

Արշակյանի համոզմամբ՝ հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա Գրենոբլում կամ Փարիզում, քանի որ ըստ նրա՝ Ֆրանսիայի մասնակցությունը ևս անհրաժեշտ է։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ