Մեզ կրկին չասացին, թե Փաշինյանին հարցաքննելու ողջամիտ ժամկետն ինչքան է. Կարին Տոնոյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:22 20-05-2022
Oragir.news-ի հետ զրույցում «5165» շարժում կուսակցության առաջնորդ, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանն ասաց. «Մեր պահանջն այն է, որ հասկանանք՝ երբ են հարցաքննելու Նիկոլ Փաշինյանին, ինչի մասին մեզ պատասխան չտրվեցին, միայն ասվեց, որ գործը նոր է տեղափոխվել Քննչական կոմիտե, և իրենք չեն կարողացել ասել, թե իրենց ողջամիտ ժամանակը որքան է։ Մենք համառորեն խնդրեցինք մոտավոր ասել, թե որքան է այդ ժամանակը, սակայն ոչ մի պատասխան էլ չստացանք ողջամիտ ժամկետի մասին»։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեում են։ Նրանք չորս ժամից ավել է՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատասենյակում են, իսկ հանդիպման օրակարգում այն հարցն է, թե ինչու Քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ առկա է դատախազի ցուցումն այդ հարցում։ Սակայն 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՔԿ նախագահի հետ հանդիպումից վրդովված՝ Oragir.news-ի հետ զրույցում պատմեցին, որ Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանը հավաստիացրեց, որ ամենասեղմ ժամկետում գործի քննությունը կիրականացնի, սակայն զահված զինծառայողների ծնողներին հետաքրքիր էր, թե ի՞նչ ժամկետում է քննվելու, Նիկոլ Փաշինյանին կկանչե՞ն հարցաքննության, որն այդպես էլ անորոշ ժամանակով, երկարաձգվեց։

Հիշեցնենք, նաև որ զոհված զինծառայողների ծնողները արդեն մեկ ամիս է պահանջում են, որ 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչվեն, իսկ զոհված զինծառայողների մի շարք ծնողներ՝ որպես տուժող կողմի իրավահաջորդ (հարազատների միջնորդությունը բավարարվել է) , այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու գործընթաց լինի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում