Այսօր մեր առջև դրված խնդիրները կարող ենք համարել լուծված․ Իշխան Սաղաթելյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:59 20-05-2022
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ամփոփեց օրվա խնդիրները։ Նա նշեց, որ այսօր իրենց առջև դրված բոլոր խնդիրներն ամբողջությամբ կարելի է համարել լուծված։

«Այսօր Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացին շատ հստակ փոխանցեց այն ուղերձը, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չունի որևէ մանդատ հայ ժողովրդի անունից բանակցություններ վարելու և հայ ժողովրդին որևէ միջազգային հարթակում ներկայացնելու»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց նաև, որ ամբողջ օրվա ընթացքում քաղաքացիները Լիտվայի նախագահի հետ գրեթե բոլոր հանդիպումներին ներկա եղան, բարձրացրին ժողովրդի ձայնը՝ շեշտելով, որ ներկայիս իշխանությունը չունի որևէ լեգիտիմություն։

Մանրամասն՝ տեսանյութում։