Բուքինգհեմյան պալատի այգում կազմակերպված  երեկույթին Քեյթ Միդլթոնը ներկայացել է վերարկու զգեստով
copy image url

Բուքինգհեմյան պալատի այգում կազմակերպված երեկույթին Քեյթ Միդլթոնը ներկայացել է վերարկու զգեստով

Ավելին 2 տարի առաջ - 20:37 19-05-2022

Բուքինգհեմյան թագավորական այգում տեղի է ունեցել Garden Party երեկույթը՝ թագուհու կառավարման պլատինե հոբելյանի պատվին։ Այդ մասին գրում է Vanity Fair-ը։

Մայիսի 18-ին այգում երեկոյի տերերն էին Քեյթ Միդլթոնը, արքայազն Էդվարդը և Սոֆի Ուեսեքսացին։ Ավանդական թեյախմությունը Բուքինգհեմյան պալատի այգում թագավորական ընտանիքի ամենասպասված և կարևոր իրադարձություններից է։

Երեկոյի համար Քեյթ Միդլթոնն ընտրել էր Emilia Wickstead բրիտանական ապրանքանիշի վերարկու զգեստ։

Այգու երեկույթները Բուքինգհեմյան պալատում անցկացվում են 1860-ական թվականներից: Ընդունելության ժամանակ բոլոր հյուրերը կարող են զրուցել թագավորական ընտանիքի ներկայացուցիչների հետ, փորձել անգլիական թեյ և տորթեր:

Ամենից շատ դիտված