Այսօր առավոտյան անհնազանդության ակցիայի մասնակիցները աղբամաններով փակել էին Մաշտոցի պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Քիչ անց ակցիա իրականացնող քաղաքացիներին մոտեցան ոստիկանները, ովքեր անհամաչափ ուժի կիրառմամբ սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին։
Ակցիայի մասնակից մի կին, դիմելով ոստիկանին, հարցրեց, թե ինչու է խփում։ «Գնացեք Նիկոլին բանտարկեք»,- գոռաց կինը։
Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «առանց թուրքի Հայաստան»:
Ոստիկանները փողոցից դուրս բերեցին աղբամանները: Քիչ անց ժամանեցին նաև կարմիրբերետավորները և մյուս ոստիկանների հետ ուժերով բացեցին երթեւեկությունը:
Տեսանյութը՝ քիչ անց։