Ինչպես արդեն հայտնել ենք, Բագրատ Սրբազանի կոչով՝ այսօր վաղ առավոտից Երևանի մի շարք հատվածներում անհնազանդության ցույցեր են կազմակերպվել։ Ցուցարարները փակել են բազմաթիվ փողոցներ։
Անցորդների մեծ մասը ողջունում են անհնազանդության ակցիաների մասնակիցներին, սակայն կան նաև քաղաքացիներ, ովքեր դժգոհում են առկա իրավիճակից։
Որոշ վարորդներ էլ, ովքեր կարծում են, որ ամենակարո են, փորձում են մեքենաները քշել ցուցարարների ուղղությամբ։ Նման միջադեպ գրանցվել է նաև Տերյան փողոցում։