ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել քաղաքացու մեքենան և չեն վերադարձնում. Արսեն Բաբայան
copy image url

ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել քաղաքացու մեքենան և չեն վերադարձնում. Արսեն Բաբայան

Ներքին 2 տարի առաջ - 16:05 16-05-2022
«Ճանապարհային ոստիկանությունը և Պարեկային ծառայությունը վերածվել են 90-ականների ГАИ-ի»: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա հավելել է․ «Քաղաքացին ահազանգում է, որ ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել իր ավտոմեքենան և չեն վերադարձնում:

ГАИ-ի площадка-ում հայտնել են, որ մեքենան բերել են командир-ի ցուցումով և կարող են վերադարձնել բացառապես նույն վերադասի ցուցումով:

Այսպիսի երևույթները, որ 90-ականներին շատ տարածված էին, վերջապես արմատախիլ էին արվել: Փաստորեն Եվրոպայից միլիոններ ստանալով, պարեկային ծառայություն ստեղծելով՝ այս մահաբեր իշխանությունը վերականգնում է նախկին բոլոր արատավոր երևույթները, որ երբևէ գոյություն են ունեցել»: