Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ում COVID-19-ի բռնկումը «մեծ ցնցում» է անվանել
copy image url

Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ում COVID-19-ի բռնկումը «մեծ ցնցում» է անվանել

Արտաքին 2 տարի առաջ - 12:57 14-05-2022
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրում կորոնավիրուսային հիվանդության բռնկումն անվանել է «մեծ ցնցում»։ Շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տվյալներով՝ բժիշկները գրանցել են COVID-19-ի հետևանքով մահացության 21 նոր դեպք․ մահացությունների ընդհանուր թիվը հասել է 27-ի։
ԿԺԴՀ-ի առաջնորդը երկրում կորոնավիրուսի տարածումն անվանել է «մեծ ցնցում՝ հանրապետության հիմնադրումից ի վեր», գրում է ԿԿՀԳ-ն։
Հինգշաբթի օրը լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ժողովրդական հանրապետության տարածքում հայտնաբերվել է օմիկրոն շտամի BA.2 ենթատեսակը։
Մինչև մայիսի 13-ը ԿԺԴՀ-ում հայտնաբերվել է տենդով 174 հազար մարդ։ Միաժամանակ, ապրիլի վերջից վարակվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 524 հազար, որոնցից ավելի քան 280 հազարը բուժման ընթացքում է գտնվում։