Սա քաղաքական պատվեր է․ Մենուա Սողոմոնյանը՝ Ավետիք Չալաբյանին ձերբակալելու մասին
copy image url

Սա քաղաքական պատվեր է․ Մենուա Սողոմոնյանը՝ Ավետիք Չալաբյանին ձերբակալելու մասին

Ներքին 2 տարի առաջ - 21:30 12-05-2022
«5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը հայտնել է, որ հանրահավաքի անմիջապես ավարտին իմացել է, որ խուզարկում են Ավետիք Չալաբյանի բնակարանն ու նրան ձերբակալում են։

«Հասանք, երբ արդեն խուզարկությունն ավարտվել էր, իմացանք, որ որևէ բան չեն հայտնաբերել ու ասացին, որ պետք է բերման ենթարկեն։ Որևէ պատասխան չի եղել, թե ինչ հիմքով են բերման ենթարկում։ Ոստիկանության աշխատակիցը քաղաքացիական հագուստով է եղել։ Բերման ենթարկելու ժամանակ էլ Չալաբյանը պատրաստակամություն է հայտնել փաստաբանի հետ կամովին գնալ բաժին, բայց չգիտես ինչու՝ բռնություն գործադրելով ու քաշելով են բերման ենթարկել»։

Հարցին, թե սա պայմանավորվա՞ծ է Չալաբյանի քաղաքական ակտիվությամբ, Սողոմոնյանը պատասխանել է՝ բնականաբար։

«Պարոն Չալաբյանը գործող իշխանությունների բոլոր ձախողումները, թույլ տված միտումնավոր սխալները՝ ամեն ինչը տեղը տեղին ասում է ու շատ համոզիչ ու փաստարկված քննադատություն է իրականացնում։ Այս իշխանությունների թույլ կետերին է խփում։ Բնականաբար սա քաղաքական պատվեր է»։