Անգամ Վեհափառը չի կարող ձեր մեղքերին թողություն տալ. Աշոտ Մինասյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:20 09-05-2022
Ընդդիմադիրները արդեն մի քանի շաբաթ է՝ շարունակում են բողոքի ակցիաները։ Այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը մեկնարկվեց Արցախի և Հայաստանի օրհներգերով։

Հանրահավաքին ելույթ ունեցավ լեգենդար «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթը) և նշեց. «Ես ձեր զինվորն եմ և ձեր զինվորը կմնամ ցմահ, քանի կամ, մնալու եմ, մինչև կարողանանք հաղթել։ Ես ուզում եմ մի քանի օրինակներ բերել և թարմացնել ձեր հիշողությունը։ Սրանից հարյուր տարի առաջ արցախյան զորագնդերը, հասնելով Հայաստան կերտեցին Սարդարապատի և Բաշ-Ապարանի հաղթանակները, հարյուր տարի հետո այս ապիկար իշխանությունները վերացրին և վերջացրին ոչ միայն այդ զորագնդերը, այլև Արցախը հանձնեցին թուրքերին։ Սրանից հարյուր տարի առաջ հայ հոգևորականը, հայ մտավորականը, հայ բարեգործը մի ոսկի տալով աշխարհի բոլոր ծայրերից հավաքում էր հայ երեխաներին, որպեսզի փրկեր հայությանը, այսօր այս ենիչերիի իշխանությունը Հայաստանը հանձնում է թուրքին։ Սրանից քսանչորս տարի առաջ իրենց հոգևոր հայրը հայտարարեց, որ գնում է խաղաղության իշխանությունը, և գալիս է պատերազմի իշխանությունը։ Չորս տարի առաջ սրանք եկան և ստեղծեցին պատերազմի իշխանություն»,- ասաց Աշոտ Մինասյանը։

Մանրամասն` տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում