Xiaomi-ն ներկայացրել է խելացի ակնոց, որը կփոխարինի սմարթֆոնին
copy image url

Xiaomi-ն ներկայացրել է խելացի ակնոց, որը կփոխարինի սմարթֆոնին

Արտաքին 3 տարի առաջ - 14:18 14-09-2021

Xiaomi-ն ներկայացրել է Xiaomi Smart խելացի ակնոց, հաղորդում է The Verge պորտալը:

Սարքն իրենից ներկայացնում է սովորական ակնոց՝ AR գործառույթով դիսփլեյի ներկառուցմամբ: Xiaomi-ն հայտարարել է, որ OLED-ի փոխարեն օգտագործել է միագույն MicroLED համակարգ, քանի որ այն ունի պիքսելների ավելի մեծ խտություն և ծառայելու ավելի երկար ժամկետ: Բացի դրանից, MicroLED-ը թույլ է տալիս դիսփլեյն ավելի կոմպակտ դարձնել:

Xiaomi Smart Glasses-ը ամբողջովին ինքնուրույն Android սարք է, որը չի պահանջի մշտական ​​միացում սմարթֆոնին: Սարքում ներկառուցված է քառամիջուկ Arm պրոցեսոր, Wi-Fi և Bluetooth մոդուլներ, մարտկոց և 5-մեգապիքսելանոց տեսախցիկ: Ընդ որում, ակնոցը կշռում է ընդամենը 51 գրամ:

Xiaomi-ի ներկայացուցչի խոսքով, ապագայում նման ակնոցները կարող են ամբողջությամբ փոխարինել հեռախոսին, սակայն առայժմ ընկերությունը մտադիր չէ բարձր տեխնոլոգիական աքսեսուարը վաճառքի դնել:

Ամենից շատ դիտված