100-ամյա ամերիկուհին իր հոբելյանի առթիվ թռչել է պարաշյուտով
copy image url

100-ամյա ամերիկուհին իր հոբելյանի առթիվ թռչել է պարաշյուտով

Ավելին 2 տարի առաջ - 10:44 07-05-2022
Ֆլորիդայում տեղի բնակչուհին իր հարյուրամյակի պատվին թռչել է պարաշյուտով։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։
Թոշակառուն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատի բուժքույր է եղել։ Իր առաջին պարաշյուտով թռիչքը կինն արել է հրահանգչի հետ։
«Ես երբեք չէի փորձել թռչել պարաշյուտով։ Ես շատ բան եմ փորձել 100 տարվա ընթացքում, ուստի մտածեցի, որ պետք է դա էլ անեմ, քանի դեռ կարող եմ: Պետք է ասեմ, որ սարսափելի էր», - ասել է նա՝ թռիչքից անմիջապես հետո:
Սալիվանը նշել է, որ պարաշյուտով առաջին թռիչքը կլինի վերջինը։ Վայրէջքից հետո նա նշել է իր ծննդյան տարեդարձը ընկերների և ընտանիքի հետ՝ Ֆորտ Փիրսի ամրոցում:

Ամենից շատ դիտված