ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, 5165 շարժման անդամ Էդգար Ղազարյանը երեկ՝ մայիսի 3-ին, դասախոսությամբ հանդես եկավ Ֆրանսիայի հրապարակում։
Ղազարյանը՝ որպես Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, իր խոսքում նախ կարևորեց Լեհաստանի հետ երկկողմ բարեկամության զարգացումը և Արցախի հարցում լեհ քաղաքական գործիչների շրջանում դիրքորոշման ձևավորումը՝ հօգուտ մեզ։ Այնուհետև բանախոսը անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ Արցախի խնդրի կարգավորման հարցի շուրջ, առաջարկեց երկրի ղեկավարի անելիքների իր պատկերցումները այս հարցի լուծման գործում։ Ղազարյանը կարևորեց պատժել իշխանությանը ստեղծված իրավիճակի համար և կանխել հնարավոր նոր աղետը, որ սպառնում է մեր երկրին ու ժողովրդին։
Մանրամասն՝ տեսանյութում։