Պետրոս Ղազարյանի ելույթը Էդգար Ղազարյանի ներկայությամբ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:29 25-08-2022
Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի վերջին հարցազրույցը արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանի հետ իր ձևաչափով և բովանդակությամբ սկզբունքորեն տարբերվում է բոլոր նախորդներից: Այն, ըստ էության, Պետրոս Ղազարյանի մենախոսությունն է Էդգար Ղազարյանի ներկայությամբ, որի առանցքային միտքը հետևյալն է. «Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու, իսկ ընդդիմադիրները արժեզրկում են ընդդիմադիր շարժումը»:

Տպավորություն է, որ Պետրոս Ղազարյանը Էդգար Ղազարյանին Հ1 էր կանչել` համոզելու, որ նրա մոտ ոչինչ չի ստացվի, ամեն ինչ անիմաստ է, իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելը, ընդդիմադիր գործունեություն ծավալելն էլ ծիծաղելի զբաղմունք է: Հանրային միջոցներից աշխատավարձ ստացող Պետրոս Ղազարյանը, հավանաբար մոռացել է, որ Հանրայինը «Կիսաբաց լուսամուտները» չէ, և ինքը պարտավոր է հարցեր տալ, երբեմն էլ տեղին դիտարկումներ անել, այլ ոչ զբաղվել հոգեորսությամբ:

Մանրամասն` տեսանյութում: