Թաթոյանը վերջին շրջանում քաղաքականացվել էր, իրեն փնովելու տեղ կա. Վիգեն Խաչատրյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:00 04-05-2022
Աժ-ում մեկնարկել է քառօրյա նստաշրջանը։ ՄԻՊ տարեկան հաշվետվությունից հետո իր ելույթում ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ մեր պետությունը վերջին երեսուն տարում ամբողջատիրական համակարգից անցում է կատարում դեպի ժողովրդավարական համակարգ, որն ունի իր չափազանց կարևոր կողմերը դրական առումով, որը, իհարկե, ունի նաև ներքին բարդություններ։ Խաչատրյանի խոսքով՝ 20 տարի հասարակությունը շեղվել էր իր ընթացքից, բայց մեր իշխանությունն ամեն բան անում է համերաշխության համար, և այս ամենի համար մեծագույն դերակատարում անի ՄԻՊ ինստիտուտը։

«Այս ինստիտուտը կայացած ինստիտուտներից մեկն է, ձևի առումով կայացել է։ ՄԻՊ-ը բովանդակային առումով առաջ անցած ինստիտուտ է, որի դերակատարը վատ չի կատարել իր պարտականությունները։ Նոր ՄԻՊ-ը պարկեշտ է նախ նրա համար, որ նախորդին չի փնովում։ Վերջին շրջանում նախկին ՄԻՊ-ը քաղաքականացվել էր, որը վատ էր անդրադառնում ինստիտուտի աշխատանքների արդյունավետության վրա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված