Հացադուլ կարան անել, կարան ինքնահրկիզվել, հետո՞․ սահմանադրությունում գրված է՝ որ դեպքում են հրաժարական տալիս․ Վիգեն Խաչատրյան
copy image url

Հացադուլ կարան անել, կարան ինքնահրկիզվել, հետո՞․ սահմանադրությունում գրված է՝ որ դեպքում են հրաժարական տալիս․ Վիգեն Խաչատրյան

Խոսք Ներքին Միտք 2 տարի առաջ - 12:10 29-04-2022

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող


Oragir.news-ը զրույցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիգեն Խաչարյանի հետ


- Պարո՛ն Խաչատրյան, վաղը Քաղաքացու օրն է, «Քաղաքացիական պայմանագիրը» որևէ բան նախատեսո՞ւմ է։

-
Միգուցե կուսակցությունում այդ հարցին պատասխանեն, խմբակցությունում որևէ բան նախատեսված չէ, բայց կուսակցության ծրագրերից տեղյակ չեմ։

-Պարո՛ն Խաչատրյան, այս օրերին քննարկումներ կան առ այն, որ առաջիկա օրերին, գուցե անգամ հենց վաղը «Քաղաքացիական պայմանագիրը» մեծ հանրահավաք է անցկացնելու Երևանում։ Տեղյա՞կ եք՝ երբ է լինելու հանրահավաքը ու ինչ օրակարգով։

-
Դրա մասին տեղեկություն չունեմ, անկեղծորեն ասեմ ձեզ։ Մենք հաջորդ շաբաթ նիստի ենք պատրաստվում, հարցեր ունենք, որ պետք է քննարկենք, բաց դրա մասին տեղյակ չեմ։ Ինֆորմացիա չունեմ։

-Արդեն շուրջ 2 շաբաթ հանրապետությունում իրազեկման ու բողոքի ակցիաներ են, այս առնչությամբ քննարկումներ եղե՞լ են խմբակցությունում, միգուցե նաև պարոն Փաշինյանի հետ։
-
Չէ՛, քննարկում չի եղել խմբակցությունում, ես կարծում եմ, որ օրինականության սահմաններում, ժողովրդավարական սկզբունքներից ելնելով, ցանկացած երևույթ պետք է դրսևորման իրավունք ունենա։ Այսինքն՝ մարդիկ իրավունք ունեն երթ կազմակերպելու և իրենց իրավունքներից չպետք է զրկվեն։ Բայց մյուս կողմից՝ եթե երթի ժամանակ մարդու վրա են հարձակվում, այս դեպքում երթի կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն, որովհետև նրանք պատասխանատվություն են կրում երթի օրինականության հետ կապված հարցերում։ Դա, իհարկե, ես դատապարտելի երույթ եմ համարում, մարդիկ կարող են անհամաձայնություն ունենալ այս կամ այն անձի հետ, բայց ուժի կիրառումը սխալ բան է, գեղեցիկ բան չի։ Ես կարծում եմ, որ երթի մասնակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն անպայման։

-Պարո՛ն Խաչատրյան, ինչպես գիտեք, այդ ակցիաների ընթացքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, անգամ ձերբակալման պահանջ է հնչում, հնարավոր համարո՞ւմ եք հրաժարական կամ ձերբակալում։

-Ձեր հարցն անիմաստ եմ համարում, որովհետև եթե ամեն մեկը վեր կենա, նստացույց անի, ի՞նչ է, հաջորդ օրը վարչապետը պետք է հրաժարակա՞ն տա։ Հացադուլ կարան անել, կարան ինքնահրկիզվեն, հետո՞, կա օրենք, կա օրինականություն, ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում, կարող եք բացել Սահմանադրությունը և տեսնել, թե որ դեպքում են հրաժարական տալիս։

- Ի՞նչ հարցեր են քննարկվելու հաջորդ շաբաթվա նիստում։
- Առաջիկա քառօրյայում քննարկվելիք օրակարգային հարցերի վերաբերյալ խմբակցության դիրոքորոշումներ ենք քննարկելու։ Ես դեռ օրակարգը չգիտեմ քառօրյայի, չգիտեմ՝ ինչ կհաստատվի, դա կերևա ԱԺ խորհրդի նիստից հետո։ Այդ նիստից հետո խմբակցությունները քննարկում են քառօրյայի օրակարգը, ճշտվելու են հայտարարությունները, հարցուպատասխանի մասով ճշգրտումներ են արվելու։

-Այսինքն՝ հերթական աշխատանքային քննարկո՞ւմն է, իսկ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ քննարկում չի՞ լինելու։

-Նորմալ իրավիճակ է, իրավիճակ է էլի, մարդիկ զբաղացնում են իրենց, ի՞նչ կա որ, չեն կարողանում խորհրդարանում աշխատել, փորձում են փողոցում աշխատել։ Այնտեղ էլ են տապալվում, էդպիսի տեսակ կա մարդկային, որ ինչ անում է, չի ստացվում։ Ես համոզմունք ունեմ, որ այդ մարդիկ քաղաքականապես սնանկ են, ի՞նչ պետք է անեն։ Օրինակ՝ դուք Վանեցյանի ինտելեկտուալ կերպարից հիացած չե՞ք արդյոք։ Վերջին օրերին նրա ելույթներից ահագին բացահայտումներ եղան, գեներալների իմացության մակարդակը բացահայտվում է կամաց-կամաց։ Քաղաքական կուսակցության ղեկավարի ոգևորող կերպար է փաստորեն։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում