«Դավաճաննե՛ր, դո՛ւրս եկեք»․ ԱՄՆ-ի հայերը՝ Արարատ Միրզոյանին ու դեսպանատան աշխատակիցներին
copy image url

«Դավաճաննե՛ր, դո՛ւրս եկեք»․ ԱՄՆ-ի հայերը՝ Արարատ Միրզոյանին ու դեսպանատան աշխատակիցներին

Ներքին 2 տարի առաջ - 11:28 04-05-2022

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ ամերիկահայ երիտասարդները Հայաստանի և Արցախի դրոշներով ակցիա են իրականացրել՝ «Դավաճաններ դո՛ւրս եկեք», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան» կոչերով։ Նրանք իրենց մոտ ունեին պաստառներ՝ «Ոչ հայ թուրքական և հայ-ազերական արձանագրություններին» գրությամբ։

Նրանք իրենց մոտ ունեին պաստառներ՝ «Ոչ հայ թուրքական և հայ-ազերական արձանագրություններին» գրությամբ։ Երիտասարդները պահանջել են տեր կանգնել Արցախին, դադարեցնել հայ-թուրքական բանակցությունները։

Երբ դեսպան Լիլիթ Մակունցը նստում էր մեքենան ակցիայի մասնակիցներից մեկը բղավեց. «Քանիսո՞վ եք ծախում Արցախն ու Հայաստանը»:

Հիշեցնենք, որ տեղեկանալով Արարատ Միրզոյանի այցի մասին, երիտասարդները դեսպանատուն փշոտ, սև վարդեր ու Թուրքիայի դրոշ են տարել։