Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։
ՀՀ ոստիկանությունը ժամը 18։00–ի դրությամբ բերման է ենթարկել 237 անձի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել են Ոստիկանության լրատվության վարչությունից․ «Ժամը 18:00-ի դրությամբ Երևանից բերման է ենթարկվել 209, Գեղարքունիքի մարզից՝ 10, Արագածոտնից՝ 6, Արմավիրից՝ 4, Լոռուց 2 ցուցարար։
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:
Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։