Վաղ առավոտյան Երեւանի տարբեր փողոցներում անցկացված անհնազանդության ակցիաների ժամանակ 69 անձ է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):