Վաղը կստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները, գերագույն կապիկը պատասխան կտա. զոհվածի հայր

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:14 02-05-2022
Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են մնալ դատախազությանշենքի մոտ։ Արդեն մեկ շաբաթ է՝ ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունում են, քանի որ դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: Օրեր առաջ Աբրահամյանը փոխանցեց դատախազի պատասխանը և շեշտեց` կան դատավարական հստակ ընթացակարգեր։ Գրավոր պատասխանն ուղարկվել է փաստաբան Արա Զոհրաբյանին, քանի որ դիմումը ներկայացված է նրա անունով։ Սակայն զոհված զինծառայողի ծնողները դժգոհ են մնացել դատախազի որոշումից, ինչից հետո իրավիճակը լարվել էր։ Ծնողները որոշել են դատախազության շենքի մոտ մնալ այնքան, մինչև իրենց պահանջը բավարարվի։ Հնգօրյա ժամկետն արդեն լրացել է, իսկ ծնողները սպասում են իրենց իրավաբանին, որը, ինչպես ծնողները հայտնեցին, քաղաքում տեղի ունեցող խցանումների պատճառով այդպես էլ չներկայացավ։

Oragir.news-ի հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, ասաց, որ հավանականությունը շատ մեծ է, որ ՀՔԾ-ից ոչ մի պատասխան էլ չեն ստանալու։

«Դատախազությունից պատասխան ստացել ենք, բայց ՀՔԾ-ից ՝ դեռ չէ։ Դատախազությունից ստացել ենք հավաստի ինֆորմացիա ՀՔԾ-ի անգործության հետևանքով։ Վաղը դատախազությունից կստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները։ Դատախազությունից ասում են, որ գործը ՀՔԾ-ում է, իսկ հակակոռուպցիանից ասում են՝ էստեղ է, այսինքն՝ որևէ գրավոր փաստաթուղթ չկա դրա վերաբերյալ։ Մեր առաջին և գլխավոր պահանջն այն է, որ զոհված տղաներին ճանաչեն տուժած, իսկ ծնողներին՝ տուժածի իրավահաջորդ։ Կապիկի արած հայտարարությունը մեզ դրդեց, որ դիմենք դատախազին։ Ամեն դեպքում հույս ունենք, և կա հավանականություն, որ դատախազությունը կանի ամեն բան, որ մեր ուզածը լինի»։

Մանրամասն՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում