Կան որոշ տարածքներ, որոնց մասին նախանշում է Ադրբեջանը և կան տարածքներ, որոնց մասին էլ մենք ենք խոսում։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն՝ անդրադառնալով Բաքվի նշած 8 գյուղի վերադարձի հարցին։
«Ինչ վերաբերվում է 8 գյուղերի վերադարձին. այդ տարածքները պետք է նախանշվեն և դրանց իրավաբանական հիմքերը հանվեն, ապա տեղի ունենա երկու գործընթաց՝ փոխանակել կամ ֆիզիկապես թողնել և տարածական որոշակի կարգավորումներ ունենալ և հարցը քննարկել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում»,- հայտնեց նախարարը։
Սանոսյանի համոզմամբ՝ Բաքվի նշած 8 գյուղի մասին հարցի պատասխանը սահմանների դեմարկացիան կարող է տալ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը։