ՌԴ Պետդումայի խոսնակն առաջարկում է բռնագրավել «ոչ բարեկամական» երկրների գործարարների ունեցվածքը
copy image url

ՌԴ Պետդումայի խոսնակն առաջարկում է բռնագրավել «ոչ բարեկամական» երկրների գործարարների ունեցվածքը

Արտաքին 2 տարի առաջ - 13:04 01-05-2022
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր Telegram-ալիքում առաջարկել է «բռնագրավել» Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների գործարարների ՌԴ տարածքում գտնվող ակտիվները: Վոլոդինն այս առաջարկն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրինագիծ է ընդունել, որը «թույլատրում է Ուկրաինային փոխանցել ՌԴ քաղաքացիների և ռուսական ընկերությունների սառեցված ակտիվները»։
Ավելի վաղ «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի քարտուղար, Դաշնային խորհրդի առաջին փոխխոսնակ Անդրեյ Տուրչակն առաջարկել էր ազգայնացնել ՌԴ շուկան լքող արտասահմանյան ընկերությունների արտադրությունները։ Դրանից հետո «Եդինայա Ռոսիայի» պատգամավորները Պետդումա օրինագիծ ներկայացրեցին, որը նախատեսում է այդ արտասահմանյան ընկերությունների փոխանցումը արտաքին կառավարման՝ դատարանի որոշմամբ:

Ամենից շատ դիտված