Հնդկաստանում տեղի բնակչուհին իր հարսանիքի օրն ամուսնացել է մեկ այլ տղամարդու հետ, քանի որ նրա փեսացուն ուշացել է արարողությունից: Այս մասին հայտնում է India Today-ը։
Իրադարձությունները տեղի են ունեցել Մահարաշտրա նահանգի Մալկապուր Պանգրա գյուղում։
Հարսանիքը պետք է տեղի ունենար ապրիլի 22-ին, իսկ տաճարում արարողությունը՝ 16:00-ին։ Սակայն ամեն ինչ փոխվել է, երբ փեսան չորս ժամ ուշացել է՝ արարողությանը ներկայանալով ժամը 20:00-ին: Հարսնացուի մայրը պատմել է, որ փեսան, ի թիվս այլ բաների, հարբած է եղել և ծեծկռտուք է սկսել ընկերների հետ։
Այդ ամենից հետո հարսնացուի հայրը կտրականապես հրաժարվել է այս ամուսնությունից և որոշել նույն օրը դստերն ամուսնացնել մեկ այլ տղամարդու՝ իրենց ընտանիքի բարեկամի հետ: