Փաշինյանը կաշառելու բոլոր մեթոդները կիրառում է, այդ թվում՝ բյուջեով

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:42 28-04-2022
«Իշխանությունները անընդհատ ասում են, որ քիչ մարդիկ են դուրս գալիս, ես կարծում եմ, որ դա ցանցային պայքար է, իսկ ցանցային պայքար է, որովհետև իր մեջ ներառում է և՛ մարզային, և՛ քաղաքի տարբեր մասերում իիրականացվող ակցիաները, իսկ այդ ակցիաներին բազմաթիվ մարդիկ են մասնակցում, և այդ մարդկանցից բոլորը չէ, որ կուսակցական են։ Մարդիկ ոգևորված դուրս են գալիս, և ես կարծում եմ, որ սա ունենալու է հետևանք, որը ավարտվելու է իշխանափոխությամբ»։ Այս մասին այսօր իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ oragir.news-ի հետ զրույցում ասաց Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով բողոքի ակցիաներին մարդկանց մասնակցությանը։
«Փաշինյանը կաշառելու բոլոր մեթոդները կիրառում է, այդ թվում՝ բյուջեով»,- ասաց Աճեմյանը՝ անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին լուրերին։