Ընթանում է ՀՖՖ 23-րդ ժողովը։
Ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում վերընտրվել է Արմեն Նիկողոսյանը։
Իր ելույթում Նիկողոսյանն արել է հետևյալ դիտարկումը․
«Բոլոր տեսակի ընդդիմախոսների կարծիքները չեն փոխվել, որովհետև չկա ասելիք։ Հավատացեք, մեզ հետ պետք է աշխատել, ցույց տալ մեր սխալները։ Հնչած մեղադրանքները, եթե չափն անցնում են, բնականաբար, նախորդ իշխանությունների կիրառվող մեթոդները՝ ծեծ, երկրից փախցնել․․․ մեզ համար անընդունելի են, ընդամենը դիմում ենք ցիվիլ մեթոդների՝ դատարան, որին մենք կդիմենք»։
Հիշեցնենք, որ Նիկողոսյանը 2017 թ. նոյեմբերին նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդականը, իսկ 2018 թ. սեպտեմբերից զբաղեցնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը։