Համագյուղացին դանակահարել է 18-ամյա տղային
copy image url

Համագյուղացին դանակահարել է 18-ամյա տղային

Ներքին 2 տարի առաջ - 18:09 27-04-2022

Ապրիլի 25-ին «որովայնի աջ կողմնային պատի ծակած վերք» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 18-ամյա երիտասարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 25-ի գիշերը Հովք գյուղի խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 25-ամյա համագյուղացին: Նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ամենից շատ դիտված