Ով է ԱԱԾ-ի հրապարակած լրտեսներից մեկը. ինչ է պատմում համագյուղացին
copy image url

Ով է ԱԱԾ-ի հրապարակած լրտեսներից մեկը. ինչ է պատմում համագյուղացին

Ներքին 3 տարի առաջ - 19:09 17-02-2022
ԱԱԾ-ի՝ օրերս հրապարակած հայտարարության համաձայն՝ պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է ընդհանուր թվով 19 անձ, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Համացանցում շրջանառվեցին լրտեսական գործունեություն իրականացրած անձանցից մի քանիսի լուսանկարները, որոնցից մեկը Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ Գարիկ Էլոյանն է:

Ըստ տեղեկությունների՝ Էլոյանը կապ է ունեցել նաև Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Մելքոնյանի հետ, որը, հիշեցնենք, քաղաքապետ էր դարձել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Պեմզաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արկադի Թադևոսյանը հաստատեց, որ նման անձ իրենց գյուղում եղել է, սակայն վերջին 30 տարում այնտեղ չեն ապրում․ «30 տարի ստեղ չեն։ Վարդենիսում է ապրել, մենք ընդամենը լսել ենք, գիտենք։ Վարդենիսում էլ աշխատել է։ Մենք կոնկրետ բան չգիտենք, թե ինչ է եղել, ինչի համար է»։ Նա նշեց, որ իրենց գյուղում Էլոյանը հայր է ունեցել, որը մահացել է։ Պեմզաշենում նաև ազգականներ ունի, բայց մեր զրուցակիցը տեղյակ չէ` ինչ կապերի մեջ են նրանք։

Oragir.news-ը փորձեց կապ հաստատել նաև Արամ Մելքոնյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգն անջատեց։
Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված