«Սիրելի՛ ժողովուրդ, Արցախը և Սյունիքը մեր բոլորի կարիքն ունի, եկեք համախմբվենք, միավորվենք, բռունցք դառնանք՝ հանուն Արցախի, Սյունիքի և մեր զավակների։ Ընդամենը 1 տարի առաջ Կառավարության այս շենքում իշխանություն կոչված խմբակը խաղաղության անվան տակ մեզ դատապարտել է ամենօրյա պատերազմների»։
Այս մասին այսօր ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա նաև ասաց․ «Երեկ իմ հայրենի Կապանում՝ Ներքին Հանդում ադրբեջանցիները հերթական հենակետն էին տեղադրել մեր երկրի սուվերեն տարածքում․ մենք սա թույլ չէինք տալու»։