Ես արցախցիներին խնդրում եմ՝ եկեք այս ապուշներին քշենք մեր երկրից

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:04 25-04-2022
Արդեն մի քանի օր է, ինչ զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Ազատության հրապարակում։

Ծնողներից մեկը, ով նաև արցախցի էր, oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Ես կոչ եմ անում բոլոր արցախցիներին, ղարաբաղցիներին՝ տղերք, եկեք, ամոթ է, սենց չի կարելի, մենք վերջիվերջո ծնող ենք, մենք ո՞նց ենք կարողանալու հանգիստ քնենք, երբ չկան մեր տղաները։ Իմ տղեն չի թողնում ես հանգիստ մնամ, երբ այս դավաճանները, փնթիները եկել, երկիր են ղեկավարում։

Ախր մենք ազգ ենք, մեզ ասում են՝ դուք ղարաբաղցի եք, ինչպե՞ս կարող ենք մենք մեր թասիբը այսքան կորցնել։ Ես արցախցիներին կոչ եմ անում, խնդրում եմ՝ ելեք եկեք այս հիմարություններին վերջ տանք, այս ապուշներին քշենք մեր երկրից։ Այս մարդկանց, ովքեր գցել են այս պառակտումը մեր մեջ՝ ղարաբաղցի-հայաստանցի, պետք է նրանց թուրք անվանել ու քշել մեր երկրից»։






Ձեզ գուցե հետաքրքրի