Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կուրիլյան կղզիների հարցով Ճապոնիայի հետ խոսելը շատ դժվար է դարձել։
«Ակնհայտ է, որ այժմ, երբ Ճապոնիան դարձել է ոչ բարեկամ երկիր և միացել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ թշնամական գործողությունների ամբողջ շարքին, իհարկե շատ ու շատ դժվար է խոսել բանակցային գործընթացը շարունակելու մասին»,- ասել է նա՝ մեկնաբանելով Տոկիոյի դիրքորոշումը Հարավային Կուրիլների պատկանելության մասին։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ բոլոր չորս կղզիները Ռուսաստանի անբաժանելի տարածքն են։