Իշխանությունը պարտվողական քաղաքականությունը տանում է մինչև վերջ. Արթուր Վանեցյան

Ներքին 3 տարի առաջ - 11:02 19-04-2022
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն արդեն երրորդ օրն է՝ գտնվում է Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ նպատակը, որի համար իրենք եկել են, ոչ թե կազմակերպված մեծ բողոքի ակցիա անելն է, այլ սա տեղային բողոքի ակցիա է:

«Նպատակը մարդկանց հետ հողի վրա կանգնած խոսելն է։ Համարյա երկու օրվա մեջ շատ մարդու հետ եմ խոսել ու լսել նրանց փաստարկները, բացառապես այստեղ չեն գալիս ընդդիմության կողմնակիցները, այստեղ գալիս են մարդիկ նաև, ովքեր չեն հասկանում, թե ինչ պետք է անեն, որովհետև մարդիկ մոլորված են։ Պայքարը հանուն Արցախի, հայրենիքի ու հայ ժողովրդի է, ուրիշ նպատակ չկա։ Իշխանությունը բերել-հասցրել է մեզ այն օրվան, որ մեկ տարուց ավելի է, ինչ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ են, և ոչ մի բան չի փոխվում, հակառակը՝ այդ պարտվողական, զիջողական քաղաքականությունը տանում են մինչև վերջ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված