Կրկնում եմ, ավելի լավ էր քաշվել Քարվաճառ ու Լաչին, բայց չստորագրել նոյեմբերի հայտարարությունը. Վանեցյան

Ներքին 3 տարի առաջ - 20:41 18-04-2022
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը իր ասուլիսում, պատասխանելով Factor.TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի այն հարցին, թե 2020 թ․ նոյեմբերին 11-ի հարցազրույցում հայտարարել է, որ հասել ենք այն հանգրվանին, որ ավելի լավ է որևէ բան չստորագրվեր և թողներ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին, և ինքն այժմ պայքարում է Արցախի համար, արդյոք հակասություն չի տեսնում այդ հայտարարության և այժմյան պայքարի միջև, նշեց, որ իշխանական մամուլը փորձում է իր միտքը մանիպուլացնել.

«Ես ասել եմ, որ ավելի լավ է ոչ մի թուղթ չստորագրել։ Ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ ինքն այդ փաստաթուղթը ստորագրել է, որովհետև Արցախի տարածքում եղել է 25.000 զինվոր և իբր փրկել է հենց այդ զինվորների կյանքը։ Ես ասել եմ, որ ավելի լավ է որևէ բան չստորագրել ու զորքերը հետ քաշել Քարվաճառ, դեպի Լաչին, որպեսզի 100 % պաշտպանված լինեն ՀՀ սահմանները՝ Գեղարքունիք, Սյունիք։ Կրկնում եմ, ավելի լավ էր քաշվել Քարվաճառ ու Լաչին, բայց չստորագրել նոյեմբերի հայտարարությունը»։


Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում