Լաչին է տեղափոխվել ևս 22 ադրբեջանական ընտանիք
copy image url

Լաչին է տեղափոխվել ևս 22 ադրբեջանական ընտանիք

Ներքին 1 տարի առաջ - 20:14 14-06-2023
Այսօր անցյալ տարվանից Ադրբեջանի վերհսկողության ներքո հայտնված Լաչին է տեղափոխվել ևս 22 ադրբեջանական ընտանիք։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բերձոր է տեղափոխվել 72 ադրբեջանցի։

Նրանք տեղափոխվել են Բաքվի Գարադաղի շրջանի «Գոբու Պարկ 3» բնակելի համալիրից։

«Վերաբնակեցված ընտանիքներն ընտրվել են ամենաբարդ պայմաններում ապրող հարկադիր վերաբնակների շարքից, որոնք հիմնականում բնակվում են Բաքու և Սումգայիթ քաղաքներում, ինչպես նաև Աբշերոնի շրջանի ժամանակավոր կացարաններում։

Պետության ղեկավարի հանձնարարությամբ նրանք կհաստատվեն օկուպացիայի ավարտից հետո վերականգնված կամ վերակառուցված տներում»,- գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Լաչին քաղաք էր տեղափոխվել 20 ընտանիք՝ 97 մարդ։